Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Իտալիա-Սերբիա ֆուտբոլային խաղի ժամանակ սերբ երկրպագուներն անկարգություններ են հրահրել, ինչի պատճառով խաղի մրցավարը ստիպված է եղել արդեն 7-րդ րոպեին դադարեցնել խաղը: Այսօր Իտալիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ֆուտբոլային անկարգությունները կդժվարացնեն Սերբիայի՝ Եվրամիությանը անդամակացության գործընթացը: Ալֆրեդո Մանտիկան ասել է. «Շատ ցավում եմ. սա սկանդալայաին ինքնագոլ էր Սերբիայի դարպասին: Ես շատ հավանական եմ համարում, որ կիրակի՝ գեյ-շքերթի ժամանակ, տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ Գենուա քաղաքի ֆուտբոլլային անկարգությունները ծրագրվել են մեկ տեղից: Ինչ-որ մեկը փորձում է խոչընդոտել Սերբիայի անդամակցությանը Եվրամիությանը եւ ամեն ինչ անում է՝ դժվարացնելու դա»: Մանտիկան հայտարարել է, որ երեկ տեղի ունեցածը ոչ մի կերպ չի ազդի Իտալիայի պատրաստակամության վրա` աջակցելու Սերբիայի անդամակցության հարցին: