Ճապոնական էլեկտրոնիկայի արտադրող Sharp Corp. ընկերությունը բանակցություններ է սկսել տեխնոլոգիաների ոլորտում խոշորագույն ընկերությունների հետ միավորվելու շուրջ։ Հոկտեմբերի 29-ին այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը, ըստ որի՝ համագործակցության համար քննարկվող ընկերությունների ցուցակում են Apple–ը, Google–ը և Microsoft–ը:
Նշենք, որ, ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ճապոնական արտադրողի կրած կորուստները երեք անգամ ավելացել են՝ հասնելով 1,76 մլրդ դոլարի այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ թիվը կազմում էր 627,2 մլն դոլար։









































