Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Սերժ Սարգսյանի միակ անելիքը

Հայաստանի գործադիր իշխանության ղեկը քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով դրդված երկրի ամենախոշոր օլիգարխներից մեկին հանձնելուց հետո Սերժ Սարգսյանը կամա թե ակամա արագացնում է անխուսափելի ներազգային և ներհամակարգային պրոցեսները: Սկսված գործընթացների պատճառով հայ քաղաքական ու հասարակական կյանքը վաղ թե ուշ լարվելու է՝ համբերության բաժակը լցված մարդիկ համակարգային, ամբողջական փոփոխություններ են պահանջելու՝ ոչ միայն կատարվածը դատապարտելու, այլև նորերի ճանապարհները փակելու համար, որ ի վերջո Հայաստանում հաստատվի այն մթնոլորտը, երբ չկա քրեաօլիգարխիկ համակարգի բեսպրեդելը:

Այստեղ խնդիրն ամենևին միայն Հովիկ Աբրահամյանը չէ, այլ նրա գլխավորությամբ բոլորի, ամբողջ համակարգի, դրա կարկառուն ներկայացուցիչների, որոնց մեկ առ մեկ կարելի է թվարկել՝ Սաշիկ Սարգսյանից մինչև Գագիկ Ծառուկյան: Սա մի համակարգ է, որտեղ միահյուսված են բոլորը՝ պաշտոնյան օլիգարխ է, օլիգարխը՝ պաշտոնյա, ու շատ դժվար է ասել, թե որ մեկն է ավելի օլիգարխ, օրինակ՝ ՀՀ վարչապետը, թե՞ որևէ մի խոշոր գործարար կամ որևէ գործարար պատգամավոր: Կամ՝ որևէ նախարա՞ր է ավելի օլիգարխ, թե՞ որևէ բիզնեսմեն: Հետևաբար այսօր հասարակության պահանջը հենց այս գլոբալ համատեքստում է: Եվ այդ պահանջը հասարակությունը հասցեագրում է Սերժ Սարգսյանին՝ որպես համակարգային բուրգի առնվազն դե յուրե գագաթ:

«Սա մի համակարգ է, որտեղ միահյուսված են բոլորը՝ պաշտոնյան օլիգարխ է, օլիգարխը՝ պաշտոնյա, ու շատ դժվար է ասել, թե որ մեկն է ավելի օլիգարխ, օրինակ՝ ՀՀ վարչապետը, թե՞ որևէ մի խոշոր գործարար կամ որևէ գործարար պատգամավոր»:

Այս դեպքում գնդակը, ինչպես ասում են, Սարգսյանի դաշտում է: Եվ նա պետք է որոշի՝ կա՛մ ինքն իրեն դնում է խաղից դուրս վիճակում, կա՛մ իր պաշտոնավարումն ավարտելուց չորս տարի առաջ արձագանքում է հասարակության պահանջներին և իրական քայլեր ձեռնարկում իրականությունից բխող իրավիճակը հանգուցալուծելու համար: Ակնհայտ է, որ պետությունը, տնտեսությունը Հովիկ Աբրահամյանի նշանակումից այնպիսի լուռ ցնցում է ապրել, որ մինչ այժմ ավանդական դարձած արհեստական կիսաքայլերով անհնար իրավիճակը հանդարտեցնել: Սերժ Սարգսյանը նախ՝ թերևս պարտավոր է հստակ, կոնկրետ, ամբողջապես բացատրություն տալ տեղի ունեցածին և այդ համատեքստում նույն կոնկրետությամբ անդրադառնալ երևույթին, որ տարիներ ի վեր ուղեկցում էր մեզ դամոկլյան սրի նման կախված հասարակության ամեն անդամի գլխին: Սերժ Սարգսյանը միայն այդ հստակ դիրքորոշման շնորհիվ կարող է վկայել, որ պատրաստ է Հովիկ Աբրահամյանի անխուսափելի նշանակմամբ մեկնարկած համակարգային գահավիժումը կասեցնելու գործընթաց և այդ հարցում կարող է լինել հասարակության պահանջներին ադեկվատ՝ հանդարտեցնելով երկրում օրավուր լարվող մթնոլորտը, որովհետև իշխող համակարգը ուզուրպացնելով իշխանություն և պետական կառավարում իրացնելու պետական լծակները, որ սահմանադրորեն պատկանում են ժողովրդին, քաղաքացիներին, այլ ելք չի թողել, քան ապավինել միմիայն իրենց, իրենց վճիռներին եւ արդարադատությանը:

«Պետությունը, տնտեսությունը Հովիկ Աբրահամյանի նշանակումից այնպիսի լուռ ցնցում է ապրել, որ մինչ այժմ ավանդական դարձած արհեստական կիսաքայլերով անհնար իրավիճակը հանդարտեցնել»:

Սերժ Սարգսյանը կա՛մ կհանգուցալուծի այդ մթնոլորտը՝ հասարակության պահանջով իրացնելով իրավական ու քաղաքական պատասխանատվությունը, կա՛մ պարզապես էլ ավելի կսրի պայթյունավտանգ իրավիճակը՝ հարվածի տակ դնելով պետությունը և էլ ավելի ծանրացնելով թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունը: Համակարգը հասել է մի վիճակի, երբ ամեն ինչ չափազանց սրված է, երբ այլևս կատակի կամ թերահավատության ժամանակը չէ, երբ հասարակությունը անկյուն է քշվել արդեն անհնարինության աստիճան և դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի:

Այդ ամենը թերագնահատելը հավասարազոր կլինի պետության դեմ գործած դավադրության, հետևաբար առնվազն մի քանի քայլ ուղղակի անհրաժեշտ է հենց այդ տրամաբանությունից ելնելով. նախ՝ անհրաժեշտ են քայլեր և գործողություններ, որոնք հասարակության մոտ կասկածի տեղ չեն թողնի դրանց իրավացիության, օրինավորության և լիարժեքության վերաբերյալ: Դրանից բացի՝ անհրաժեշտ է, որ իրավիճակի ու գործողությունների ողջ պատասխանատվությունը ստանձնի Սերժ Սարգսյանը, բայց ոչ ընդհանրական ձևակերպումներով, այլ կոնկրետ՝ իրերն իրենց անուններով կոչելով, թե կոնկրետ անձերի, թե ամբողջական երևույթի հանդեպ սեփական, անձնական պատասխանատվություն ստանձնելով:

Դրանք առնվազն առաջին անհրաժեշտ քայլերն են, որոնք, իհարկե, փոքր-ինչ կհանգուցալուծեն մթնոլորտը, իսկ հետագա քայլերը կհուշեն հասարակությանը, որ Սերժ Սարգսյանն նվազագույն, բայց անհրաժեշտ չափով իր պարտքը կատարել է երկրի և ժողովրդի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում