Լոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են այսօր հերթական գործադուլը սկսել՝ ի նշան տոմսարկղերի թվի, հետևաբար նաև՝ աշխատակիցների կրճատման դեմ բողոքի: Մետրոյի RMS արհմիությունը որոշել է հնգօրյա ակցիա անցկացնել, որի առաջին մասը կանցկացվի ապրիլի այսօր և վաղը, երկրորդը՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Մետրոյի աշխատակիցները բողոքում են ավելի քան 750 տոմսարկղերի կրճատման և դրանք ավտոմատ սարքերով փոխարինելու դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաջորդ շաբաթ նախատեսված մետրոյի աշխատակիցների ակցիան անվանել է «անընդունելի և չարդարացված»: Լեյբորիստներից Էդ Միլիբանդը ևս հասկացրել է, որ դատապարտում է գործադուլը:










































