Սլավյանսկում ապրիլի 27-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ազատ է արձակվել ԵԱԿՀ ձերբակալված ռազմական դիտորդներից մեկը: Շվեդիայի քաղաքացին, որը տառապել է շաքարախտով, ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով: Այս մասին հայտնել է Սլավյանսկի ժողովրդական դիմադրության ներկայացուցիչ Ստելլա Խորոշևան:
«Նա տառապում է շաքարախտի թեթև տեսակով, այդ պատճառով էլ մենք որոշեցինք նրան ազատ արձակել»,- հայտնել է Սլավյանսկի ժողովրդական դիմադրության ներկայացուցիչը:
Խորոշևան նաև հավելել է, որ իրենք նպատակ չունեն այսօր ազատ արձակել մյուս ձերբակալվածներին:











































