«Արարում եմ» երիտասարդական նախաձեռնությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Բոլոր նրանք, ովքեր արժևորում են թե իրենց, թե երկրի ազատությունը, ովքեր գիտակցում են, որ ՄՄ–ին անդամակցումը մեզ նետելու է ստրկության անդունդը, և ունեն այնքան արժանապատվություն, որ չթողնեն ինքնակոչ մարդիկ իրենց փոխարեն կայացնեն ճակատագրական որոշումներ, այդ օրը պիտի գան Ազատության հրապարակ և պայքարեն իրենց ազատության և արժանապատվության համար։
Երթին կարող եք հետևել նաև «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում:









































