Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Ցավազրկող». www.1in.am-ի բացառիկը. Ի՞նչ անել սեզոնային ալերգիայի հետ (տեսանյութ)

Ալերգոլոգ Քրիստինա Ջամալյանը «Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարի հերթական թողարկմանը ներկայացնում է քսանմեկերորդ դարի ամենատարածված հիվանդություններից մեկի մասին՝ ալերգիայի:

Թվում է, թե ալերգիան գուցեև անվնաս է, գուցե խնդիրներ չի առաջացնի, հատկապես սուր վիճակներ, որոնք բնորոշվում են շնչարգելությամբ, այտուցներով, որոնք առաջացնում են կյանքի համար վտանգավոր վիճակներ, սակայն կցանկանամ նշել, որ ալերգիան շատ հաճախ կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր վիճակներ:

Իսկ ի՞նչ է ալերգիան: Ալերգիան միջավայրի ազդակների ներգործության հանդեպ մարդու օրգանիզմի գերզգայուն վիճակն է, որն առաջանում է օրգանիզմի ռեակտիվության փոփոխության հետևանքով:

Ալերգիա եզրն առաջին անգամ կիրառվել է 1906 թվականին Կլեմոն ֆոն Պրիկյոնի կողմից: Ըստ Պրիկյոնի՝ իմունիտետի և գերզգայունության ռեակցիաների հիմքում ընկած են իմունային մեխանիզմներ: Աշխարհում ալերգիկ ռենիտ ունի բնակչության 15-30, իսկ Հայաստանում՝ 10-15 տոկոսը:

Գիտական տեսանկյունից ալերգիան սովորաբար առաջանում է պրոտեինների պատճառով: Գոյություն ունեն ալերգիայի բազմաթիվ տեսակներ՝ կենսաալերգածիններ, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկական բնույթի ալերգածիններ: Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հիվանդության հարուցիչ:

Ալերգիան վկայում է այն մասին, որ մարդու օրգանիզմում ալերգենների քանակն անցել է թույլատերլիի սահմանը, քանի որ օրգանիզմը սկսում է հակամարմին արտադրել օտարածին ալերգենների հետ առաջին իսկ շփումից սկսած: Հետևաբար օրգանիզմը սկսում է ենթարկվել որոշակի խախտումների ու ամենատարբեր ձևով արձագանքել անվնաս թվացող գրգռիչներին:

Ինչպիսի՞ն են ալերգիկ հիվանդությունները. շատ տարածված, առաջին հերթին, և շատ բազմազան՝ արտահայտումով: Լինում են մարմնի ցանավորումով, մարմնի տարբեր հատվածներում այտուցների զարգացումով, հատկապես դեմքի, կոկորդի շրջանում և, առաջացնելով համապատասխան շնչարգելություն, կլման և շնչառական ակտի դժվարացում, արտահայտվում են նաև մաշկի թեփոտումով, քորի զգացողությամբ, մաշկի ճաքճքումով և ավելի խոր վերքերով, կարող է լինել նաև փռշտոց, արցունքահոսություն, քթահոսություն, աչքերի քոր, կոկորդի, ականջների քոր, նաև՝ շնչարգելություն, հազ, հևոց: Նմանատիպ գանգատները բազմազան են և, ցավոք սրտի, անվնաս չեն, որովհետև ամենահասարակ ալերգիայի հիմքում կարող է լինել ավելի լուրջ հիվանդություն՝ կյանքի համար ավելի լուրջ հետևանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում