Գերմանիայի ԱԳՆ-ն «համառորեն խորհուրդ է տալիս» իր քաղաքացիներին՝ հրաժարվել Ուկրաինայի արևելյան շրջաններ ուղևորությունից»: Այս մասին ասվում է այսօր Գերմանիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի արևելքում իրավիճակը, ասվում է հաղորդագրության մեջ, լարված է մնում:
«Ավելանում են վարչական հաստատությունները զինված հարձակմամբ գրավելու դեպքերը, որոնք արդեն երկար ժամանակ տեղի են ունենում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում»,- նախազգուշացրել է Գերմանիայի ԱԳՆ-ն:
«Եղել են արտասահմանցիների ձերբակալման փաստեր»,- ասվում է գերատեսչության խորհրդատվական հաղորդագրություններում:
Գերմանիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կիևում իրավիճակը հանդարտվել է, սակայն «ամբողջությամբ բացառել անկարգությունների վերսկսումը երկրի այս կամ այն քաղաքում չենք բացառում»:











































