Սելենա Գոմեսը վարձել է մենեջեր Բրեդֆորդ Քոբին, որն զբաղվում է նաև Քեթի Փերիի և Ադամ Լամբերտի կարիերայով, գրում է spletnik.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոմեսը մի քանի շաբաթ առաջ մենեջերի պաշտոնից հեռացրել էր մորը՝ Մենդի Տիֆին, և խորթ հորը՝ Բրայան Տիֆին, ովքեր Սելենայի պրոդյուսերների պաշտոնն են զբաղեցնում դեռ նրա կարիերայի սկզբից:
Նշվում է, որ հենց Բրեդֆորդ Քոբն է Քեթի Փերիին աստղ դարձրել՝ նրա հետ երկար տարիներ աշխատելով:
Վերջին ամիսներին Սելենա Գոմեսը անընդհատ զարմացնում է իր երկրպագուներին: Այսպես, 2013թ. դեկտեմբերին նա չեղարկել է Ավստրալիա իր շրջագայությունը, իսկ հունվարին գաղտնի վերականգնողական կուրս է անցել, որից հեո միացել է ընկերոջը՝ Ջասթին Բիբերին:









































