Մենստրուալ ցիկլի փուլում կանայք գերադասում են այնպիսի զուգընկերների, ովքեր կարողանում են բարդ երաժշտություն գրել: Այս մասին պատմող հոդվածը հրապարակվել է The Proceedings Of The Royal Society գիտական ամսագրում:
Ուսումնասիրողները խնդրել են կանանց չորս երաժշտական ստեղծագործություններից մեկը ընտրել, իսկ այնուհետև խնդրել են նկարագրել, թե ինչպիսի հարաբերություններ կուզենային ունենալ դրանք գրողների հետ՝ կարճ ինտիմ կա՞պ, թե՞ երկարատև հարաբերություններ:
«Երբ բեղմնավորման հավանականությունը առավելագույնին է հասնում, կանայք կարճատև հարաբերությունների համար ընտրում են ամենաբարդ պիեսների հեղինակներին»,- ասվում է հոդվածում: Երկարատև հարաբերությունների համար ստեղծագործության բարդությունը սկզբունքային նշանակություն չի ունեցել:
Ուսումնասիրողները դա բացատրում են նրանով, որ կանայք ընտրում են լավագույն գեներով տղամարդկանց, իսկ բարդ ստեղծագործությունների հեղինակները կոգնիտիվ բարձր հնարավորությոնների տեր մարդիկ են, հաղորդում է Meddaily-ն:










































