Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը՝ այսպիսի տվյալներ են բերվում Սրտաբանության ամերկյան ամսագրում հրատարակված հոդվածում: Բժիշկներն այդ կապը հաստատելու համար 12 ուսումնասիրություն են անցկացրել, որոնց 410 հազար մարդ է մասնակցել:
Պարզվել է, որ քաղցրաջուր օգտագործող մարդիկ 26-70 տոկոսով ավելի շատ են հակված արյան բարձր ճնշման: Դրան հակված են հատկապես դեռահասները, ովքեր օրական երեք և ավելի շիշ լիմոնադ են օգտագործում, փոխանցում է Mignews-ը:
Գիտնականները պնդում են, որ քաղցրաջուրը օրգանիզմում նվազեցնում է ազոտի օքսիդի մակարդակը և հետևապես բարձրացնում է արյան ճնշումը: Դրանից բացի՝ նրանք ենթադրում են, որ արյան ճնման բարձրացումը կապված է լիմոնադի մեջ պարունակվող աղի հետ:









































