«Միլան»-ն ամռանը կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էյզեկյել Լավեսիի տրանսֆերը: Արգենտինացու իրավունքների գնումը հնարավոր կդառնա այն դեպքում, եթե իտալական ակումբի հարձակվող Մարիո Բալոտելին վերջնական արդյունքում հեռանա թիմից:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ելույթները չեն գոհացնում «ռոսոներիներ»-ի մարզչական շտաբին ու ղեկավարությանը, և ակումբը պատրաստ է դիտարկել նրան բաց թողնելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է Լավեսիին, ապա նրա տեղափոխությունը «Միլան»-ին կարող է արժենալ 15 մլն եվրո:





































