«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է բանակցել կատալոնական ակումբի հետ իր նոր պայմանագրի շուրջ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 20 մլն եվրո վաստակել և ևս 3 մլն եվրո` որպես պարգևավճար: Ինչպես հայտնում է Marca-ն, «կապտանռնագույններ»-ը պատրաստ են տարեկան 18 մլն եվրո առաջարկել: Կողմերը շարունակում են քննարկել պայմանագրի մանրամասները:
Առաջիկա շաբաթվա ընթացքում Մեսսիի հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, հանդիպելու է «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ:




































