Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Դպրոցում Հովիկը ոտքերը դրել է սեղանին ու ընկերոջն ասել՝ պաչի. «ախպերների» «ռազբորկեն» ավարտվել է սպանությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից: Անչափահաս Հայկ Աղամալյանը կալանքի տակ է:

Նա մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դանակահարությամբ և երիտասարդի մահով ավարտված միջադեպին նախորդել են տղայական առճակատումների մի քանի դրվագներ: Իսկ սկիզբը դրվել է դպրոցական կռվով:

2013 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ վերջին նստարանին նստած աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը բարձրացրել ու դրել է նախավերջին նստարանին նստած Էմանուել Թամամյանի նստարանին: Եվ ասել է՝ ոտերս պաչի: Էմանուելը վիրավորվել և վիրավորական արտահայտություն է արել: Հովհաննեսը ձեռքը մեկնել է դեպի Էմանուելը: Վերջինս հրել է մեկնված ձեռքը, և նրա ձեռքը դիպել է Հովհաննեսի դեմքին:

Դասամիջոցին Էմանուելին կանչել են հարևան դատարկ դասասենյակ: Հովհաննեսն իր ընկերներ Հրաչի, Կարենի հետ ծեծել է Էմանուել Թամամյանին, թեթև վնաս պատճառել նրա առողջությանը՝ քթի ոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:

Թամամյանը հաջորդ դասին չի նստել: Գնացել է ճարտարագիտական համալսարան: Վարժարանի իր ընկերներին պատմել է, որ իրեն ծեծել են: Հավաքվել է տղաների մի խումբ:

Այնուհետև փողոցային պարզաբանումների մի քանի դրվագից հետո տղաների մի մեծ խումբ գոռում-գոչյուններով, ժամը 15-ի սահմաններում հարձակվել է բիստրոյի հովանոցի տակ հավաքված փոքր խմբի վրա:

Հայկ Աղամալյանը, ըստ վկաների, գոռացել է. «Էդ ո՞վ ա ծեծել մեր ախպորը». «մեր ախպերը» դրվագներից մեկում Թամամյանի ու նրա ընկերների կողմից ծեծված Կարեն Հարությունյանն էր:

Բիստրոյի մոտ ծեծկռտոց է սկսվել, խառը կռիվ, բայց ամեն բան մի քանի րոպեում ավարտվել է:

Տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքին:

Դանակահարությունից հետո կռվի մասնակիցները փախել են:

Խուլիգանությանը մասնակից Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, հանցագործության գործիք դանակը գետնից վերցրել է, թղթով մաքրել դանակի վրայի արյան հետքերը և այն դեն նետելու համար տվել է մեքենայի մեջ նստած Կարեն Հարությունյանին՝ կատարելով նախապես չխոստացված պարտակում:

Դավիթ Մանուկյանի շահերի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատակոչի ցուցակից դուրս լրացուցիչ վկաներ հարցաքննելու մասին, ում ինքը մասնավոր հարցման էր ենթարկել: Այդ միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց:

Հայկ Աղամալյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց դեպքի վայրի՝ իր կազմած հատակագիծը, ինչպես նաև՝ լուսանկարը:

Նախագահողը նշեց, որ դրանք կարող են կցվել գործին, սակայն որպես իրեղեն ապացույց ճանաչելու համար առանձին միջնորդություն է հարկավոր:

Պաշտպանը ներկայացրեց նաև դանակի լուսանկարը, որպեսզի վկաները նայեն լուսանկարին և դրա վերաբերյալ ևս իրենց վերաբերմունքն արտահայտեն:

Պաշտպանական կողմը հայտնեց, որ վկաներից երկուսը՝ Ռոբերտը և Տիգրանը, գտնվում են բանակում: Նախագահողն ասաց, որ դրա վերաբերյալ դեռևս պաշտոնական փաստաթուղթ դատարանը չի ստացել:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկա Մովսես Շաբոյանը սովորում է տնտեսագիտական համալսարանում:

Դեպքի օրվա առաջին կեսին նա իր մի խումբ ընկերների, այդ թվում՝ ամբաստանյալներ Հայկի և Դավիթի հետ, Բանգլադեշ է գնացել աղջկա հարցով պարզաբանում կատարելու:

Ըստ վկայի՝ երբ Բանգլադեշից վերադառնում էին, ինչ-որ տղաներ Հայկուլիկին՝ Հայկ Աղամալյանին էին զանգում, կռվի էին կանչում:

«Ասում էինք, որ չգնա, նախկինում էլ իր դպրոցական ընկերների պատճառով կռիվ էր արել: Մանումենտի ճանապարհին Հայկն ընկերներին տեսավ, ուզում էր մեքենայից իջնել: Ո՛չ կռվելու նպատակով, ասում էր՝ էլի հավքվել են, իջնեմ տենամ ինչ է լինում, չթողնեմ կռվեն… Պոլիտեխնիկի դիմաց Հայկն իջավ մեքենայից, մենք էլ իջանք: Մոտեցանք տղաների խմբին, բայց մենք մի քիչ հեռու էինք, հետեւից էինք գնում… Ցիտադելի մոտ գոռգոռոցներ լսեցինք, աղմուկ, մեկ էլ տեսանք՝ սկսեցին փախչել… Մոտեցանք՝ Տիգրանն ընկած էր մայթին, ես եմ բիստրոյից ջուր բերել տուժողի համար, հետո հեռացել ենք…

Բանգլադեշ գնացել ենք հինգ-վեց հոգով. մեր ընկեր Մհերի ընկերուհուն նեղացրել էին, դրա հետ էր կապված: Գնացել ենք ուղղակի… Ընկերուհու թեմա էր, եթե կռիվ լիներ…կմասնակցեինք…

Հայկին չգիտեմ, թե ով՝ կանչել էր Բանգլադեշի պարզաբանմանը ներկա գտնվելու…

Դպրոցական ընկերներն անընդհատ զանգում էին Հայկին, ոնց որ իրան սպասեին: Հայկին ոսկու շուկայի մոտ նախկինում ծեծել էին, ընկերները նրա կողքը չէին կանգնել, եթե լավ ընկերներ էին, թող կանգնեին: Հայկի մտքին էլ չկար գնալը: Բայց երբ ընկերներին տեսավ Մատենադարանի մոտ՝ չուզելով գնաց, ասաց՝ սիրուն չի լինի… Հավաքվածները մոտ երեսուն հոգի էին… Մեկը մյուսին երևի զանգել էր՝ իմ մտածելով…

Հայկն ասում էր՝ էսքան մարդ են հավաքվել, հոգնել եմ, դավադիտ եմ էղել… Էդպես էր ասում, որովհետև շարունակական էին կռիվները: Էդ ժամանակ ինքը գնում էր, որ ցրեր, ինչ-որ բան ասեր ու գար, չմասնակցեր, խոսքի՝ ասեր, թե զբաղված է, չի կարող մասնակցել… Հա, ապրավդանի էր ման գալիս, որ չմասնակցի կռվին…

Ընկերներն անընդհատ զանգում էին, թե քեզ ենք սպասում: Երբ մոտեցանք, երեսուն վայրկյան հետո շարժվեցին, իրանք պատրաստված էին: Հայկն էլ սենց, թե նենց պիտի գնար, քանի որ միշտ մասնակցել էր…

Հայկը մոտեցավ, իսկ մենք մի կողմի վրա էինք: Ոչ մեկին չէինք ճանաչում: Ընկերուհիս զանգեց, ես առանձնացա… Տիգրանի ընկերները թող ասեն, թե ով ա խփել… Նրանք, ում համար Տիգրանը դոշ ա տվել: Նրա կողքին տասը-տասնհինգ հոգի մարդ կար, խփվելուց հետո էին ասում՝ էս ինչ էղավ, ախպերս, թող ասեն՝ ով խփեց…»:

Վկան պնդեց, թե ծեծ, հայհոյանք չի լսել, ինքը կռվին չի մասնակցել…

Տեսանկարահանման մեջ իրեն ճանաչել է…

Հայկին կռվի ժամանակ չի տեսել:

Նախագահողը հարցրեց. «Անչափահաս տղա էր Հայկը, բայց՝ էս կռվին էր գնում, էն կռվին էր գնում, կռվի վարպե՞տ էր, ինչ է»:

Վկան պատասխանեց, թե բոլոր տղաների մեջ էլ կա. երբ կռվում են, իրենց ընկերներին են կանչում: Հայկը քանի որ տարիքով փոքր էր, նրան Հայկուլիկ էին ասում…

Տեսագրության վրա երևում է, որ վկան Հայկին մոտ է եղել, ըստ վկայի՝ մոտ յոթ-ութ մետրի վրա: Բայց չի տեսել, թե Հայկն ինչ է արել կռվի պահին:

Հայկի ձերբակալվելը ինտերնետով է իմացել:

«Խոսում էին, որ Տիգրանին մի հոգի չի դանակահարել, մի քանի հոգի են խփել»-, ասաց վկան: Նա արյուն էր տեսել տուժող Տիգրանի դոշի մասում, նրա կողքին էլ արյուն էր լճացած…

Նախաքննական ցուցմունքներում վկան ասել է, թե Հայկն իր երեք տարվա ընկերն է:

Բանգլադեշում խոսել են ընդհանուր ծանոթ տղաների հետ, խնդիրը հարթվել է: Հենց Բանգլադեշում Հայկի մոտ դանակ է եղել, ընկերներից մեկն ասել է՝ պետք չէ, դեն նետի: Հայկը չի պատասխանել ու դեն չի նետել…

Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, թե բիստրոյի մոտ ինքն ու ընկերը փորձել են բաժանել կռվողներին, իսկ երբ նրանք փախել են, վկան մայթի վրա տեսել է Տիգրանին, ով այդ պահին վայր է ընկել: Տիգրանին վկան տնտեսագիտական համալսարանից գիտեր: Տիգրանի մոտ կանգնած անծանոթ տղաներ կային, վկան, իր ասելով՝ Տիգրանի տեսքից շատ վախեցել է, ընկերոջ հետ գնացել Ցիտադելի խաչմերուկ, այնտեղից՝ իրենց բակ: Նախաքննական ցուցմունքում վկան ասել է. «Հասկացա, որ Հայկն էր իր մոտ եղած դանակով հարվածել Տիգրանին»:
Դեպքի վայրում ոչ ոքի մոտ ոչ մի զենք կամ գործիք չի նկատել:

Միջադեպը մոտ մեկ րոպե է տևել: Բիստրոյին մոտենալիս խմբի դիմացից քայլել է Հայկը…

Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ հարցերին վկան պատասխանեց, թե քննիչի մոտ դանակի պահը ասել է, քանի որ շփոթված է եղել, վախեցած:

Իրականում Բանգլադեշում Հայկի մոտ կոնկրետ դանակ չի տեսել: Քննիչը պատմել է, ինքն էլ ենթադրել է ու ասել՝ շուտ պրծնելու նպատակով…

«Մտքերս սխալ եմ ձևակերպել, բոլորը ցրվում էին, խառնաշփոթ էր, մենք ոչ թե բաժանում էինք, այլ ասում էինք՝ դավայ էղեք ստեղից, որ կռիվ չլինի, շարունակություն չլինի…»:

Ինքը կռվին չի մասնակցել, որովհետև կողմերին չէր ճանաչում, ո՞ւմ խփեր…

Խոսակցություններից է լսել, որ Հայկը մեկ անգամ խփել է Տիգրանի դոշին…

Վկան ասաց, թե նախաքննության ժամանակ բռնություն, հոգեբանական ճնշում իր նկատմամբ չի եղել, մի քիչ կաշկանդված է եղել, շփոթված: Որոշ բաներ ենթադրել է քննիչի պատմածից հետո…

Վերջում նախագահողի հարցին պատասխանեց, թե նախաքննական ցուցմունքը ճիշտ է:

Վկա Արման Բադալյանը ևս դեպքի օրվա առաջին կեսին Բանգլադեշ գնացածներից էր՝ Հայկի ընկերներից:

Չգիտեր՝ Հայկին ու ընկերոջը ով էր կանչել Բանգլադեշ: Այնտեղ տարիքով մեծ տղա է եղել հակառակ կողմից, Մհերը խոսել է հետը, պարզաբանումն ավարտվել է: «Շուտի մեջ» են խոսել:

Վկան չի իմացել, որ ամբաստանյալ Դավիթ Մանուկյանին «բայեց» են ասել: Նախաքննական ցուցմունքի մեջ այդպես է գրել՝ հավանաբար քննիչի ասելուց հետո:

Կռվի հետևանքների մասին Ֆեյսբուքից է իմացել:

Դավիթ Մանուկյանի պաշտպանն ասաց, թե Դավիթը «Մարտեր առանց կանոնների» ֆեդերացիայում է պարապել, երևի վկան այդ պատճառով է ենթադրել, թե «Բայեց» մականունը նրան է վերաբերում: Վկան պաշտպանի հուշումը չընկալեց, հաստատական պատասխան չտվեց:

Միաժամանակ վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ հիշողությունն ավելի թարմ էր: Իսկ նախաքննական ցուցմունքում գրել էր, թե իրենք Բանգլադեշից վերադառնալիս Հայկին համոզել են, որ Մատենադարանի մոտ չիջնի մեքենայից, որպեսզի տեսնեն՝ նրա դպրոցական ընկերներն ինչ կարող են անել առանց Հայկի, թող այս անգամ ինքնուրույն հարց լուծեն:

Հայկ Աղամալյանի մայրը հարցրեց՝ մի՞թե Հայկը կռվարար տղա էր կամ բոլոր կռիվների ակտիվ մասնակից էր: Վկան ասաց, թե առաջին անգամ է ինքը կռվի մեջ եղել Հայկի հետ: Երկու տարվա մեջ Հայկին երևի տասն անգամ է տեսել, դրանից երեք անգամը միասին ծնունդի են եղել, ոչ թե կռվի…

Վկա Ավետիս Վարդանյանը 1997 թվականին է ծնվել: Ներկա պահին չի սովորում, չի աշխատում: Ավագ դպրոցում կատարված միջադեպի մասնակից Կարենի ընկերն է: Նախաքննական ցուցմունքում գրել է, որ նկատել է՝ Ցիտադելի մոտից դեպի բիստրո գնացող խմբի առջևից Հայկն էր գնում: Վկան ասաց, թե տեսանկարահանումը դիտելով է տեսել Հայկին՝ խմբի առջևում: Դրանից հետո են իրեն հարցաքննել: Հայկը մինչև խառնաշփոթը սկսվելն ընդհանուր հարցրել է՝ ո՞վ է խփել իր ընկերոջը:

Ավետիսը դեպքի վայրից հեռացել է Կարենի հետ նույն մեքենայով:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Դավիթ Մանուկյանը Կարենին է հանձնել հանցագործության գործիք դանակն ու պատվիրել է, որ դեն նետի:

Վկան ասաց, թե չի տեսել, որ մեքենայի մեջ Կարենին ինչ-որ բան փոխանցեն: Բայց մեքենայի կողքին ինչ-որ մեկը կանգնած է եղել, խոսել է Կարենի հետ, եթե բան է փոխանցվել, ուրեմն այդ անձն է փոխանցել:

Վկան ասաց, թե չգիտի՝ Աբովյան փողոցը որն է, փողոցների անունները չգիտի, բայց կռվից բակով փախել է, դուրս եկել մեկ այլ փողոց, մեքենա նստել մի քանի ընկերոջ հետ ու հեռացել:

Կռվի մասնակից տղաների դատաքննական ցուցմունքները իրար նման են: Նախաքննական ցուցմունքներում ասվածի վերաբերյալ հարցերի պատասխաններն էլ են իրար նման:
Ներկայացած այլ վկաներ չկային:

Դատարանը որոշեց որպես վկա հարցաքննել նաև դատակոչի ցուցակում չընդգրկված տուժողի իրավահաջորդին՝ սպանված Տիգրանի հորը:

Վերջինս ասաց, թե ցանկանում է ցուցմունք տալ, բայց այսօր հոգեբանորեն պատրաստ չէ. «Էսօր ես խառը վիճակում եմ, իմ հոգեվիճակը կարող է ինձ խանգարել ցուցմունք տալիս: Կուզեի ավելի զգոն վիճակում հարցաքննվել… Առաջին անձը, որ շահագրգռված է հանցագործության իրական պատկերը ստանալու հարցում, ես եմ: Դրա համար էլ կուզեի ավելի հավասարակշռված հոգեվիճակում ցուցմունք տալ: Իմ խոսքը կապված է լինելու դեպքից հետո իմ վերապրումների հետ, այսօր ինձ համար ծանր է հանպատրաստից խոսել…»:

Նախագահողը ընդունելի համարեց տուժողի իրավահաջորդի պատճառաբանությունը, առավել ևս, որ նրան հարցաքննելու հարցը բարձրացվեց այսօր, մարդը նախապես չգիտեր իր հարցաքննության հնարավորության մասին:

Տուժողի իրավահաջորդին դատարանը հիշեցրեց, որ նրա ցուցմունքը վերաբերելու է փաստերին, իսկ գործի քննության ընթացքում նա միշտ էլ կարող է միջնորդություններով ու հայտարարություններով հանդես գալ:

Դատարանը որոշեց բերման որոշում կայացնել չներկայացող վեց վկաների վերաբերյալ: Եթե բանակում ծառայողներ կլինեն, կստացվեն այդ հանգամանքը հաստատող պաշտոնական պատասխաններ, և կողմերը կպնդեն, որ անհրաժեշտ է այդ վկաներին դատարանում հարցաքննել, դատարանը ռազմական ոստիկանություն կդիմի ու միջոցներ կձեռնարկի նրանց ներկայությունը ևս ապահովելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում