Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը նույնն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ մեկը վիրահատվել էր օրեր առաջ, հեռացվել էր նրա վնասված փայծաղը։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են բավարար։
Երկրորդ տուժածի բուժումը շարունակվում է:









































