ԱՄՆ-ը Ֆիլիպինների հետ պայմանավորվել է 10-ամյա պայմանագիր ստորագրե ամերիկյան զինծառայողների թվի մեծացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Համաձայնագիրը հնարավորություն կտա ռազմական բազաներն օգտագործել կործանիչներ և ռազմանավեր տեղակայելու համար:
Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ համաձայնագիրը կստորագրվի երկուշաբթի օրը`ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մանիլա այցի ժամանակ:











































