Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի` ակումբային գրանցումը փոխելու մասին շրջանառվող լուրերն ու հույս հայտնել, որ ֆուտբոլիստը կշարունակի կարիերան «արքայական ակումբ»-ում:
Ավելի վաղ նշվել է, որ 21-ամյա իսպանացի հարձակվողը կարող է Միլանի «Ինտեր» տեղափոխվել:
«Մորատան հիանալի է դրսևորում իրեն: Նա ge8azanc խաղ է ցուցադրում ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Հուսով եմ, որ Ալվարոն կմնա «Ռեալ»-ում: Նա կարող է խաղալ Ռոնալդուի և Բենզեմայի կողքին: Կխոսենք Մորատայի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:





































