«Միլան»-ը պատրաստ է ընդունել «Մոնակո»-ի առաջարկը` Մարիո Բալոտելիի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
«Ռոսսոներիներ»-ը հոգնել են Բալոտելիի անկայուն խաղից, ինչպես նաև նրա մշտական արարքներից խաղադաշտից դուրս:
Հիշեցնենք` «Ռոմա»-ի դեմ խաղից հետո Բալոտելին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում` վիրավորելով իր հետ հարցազրույց վարող լրագրողին:
«Մոնակո»-ն ցանկանում է ձեռք բերել Բալոտելիի իրավունքներն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և «Միլան»-ի ղեկավարները չեն խոչընդոտի ֆուտբոլիստի տեղափոխությանը:








































