Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը նշում է Ազատության օրը և ապարտեիդի վարչակարգի անկման 20-ամյակը: 1994 թ. ապրիլի 27-ին երկրում տեղի են ունեցել առաջին ազատ ընտրությունները, որի ժամանակ հաղթել է մինչ այդ արգելված Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ), և նախագահ է դարձել ռասայական հաշտության կոչերով հանդես եկող Նելսոն Մանդելան:
«Ես ուզում եմ, որ բոլոր հարավաֆրիկացիները, սպիտակները և սևերը կարողանան ողջ հասակով քայլել, ապրել առանց վախի և օգտվել մարդակային արժանապատվության անքակտելի իրավունքից»,- ասել է Մանդելան 20 տարի առաջ տեղի ունեցած երդմնակալության ժամանակ:










































