Անգլիայի Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի շրջանակներում կայացած «Նորվիչ»-ի դեմ խաղում 4:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է Ռայան Գիգզի աշխատանքը`թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնում:
«Մեզ համար ծանր շաբաթ էր: Ցանկանում էինք ապացուցել, որ կարող ենք ավելին անել, քան ցուցադրել ենք նախկինում:
Գիգզը ստեղծված է մարզիչ լինելու համար: Մենք տեսանք, թե ինչպես էր նա պահում իրեն, երբ գլխավորեց թիմը: Նա գերազանց է դրսևորում իրեն»,- Ռունիի խոսքերը մեջբերում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:








































