Վատիկանն իր տաղավարը կունենա Վենետիկի բիենալեում ներկայանալու համար: The Art Newspaper-ի տվյալներով` բիենալեի նախագահ Պաոլո Բարատտան Վատիկանին տեղ կհատկացնի վենետիկյան Արսենալում:
Ավելի վաղ Վատիկանի ներկայացուցիչներն ասել էին, որ պատրաստվում են ընտրել ժամանակակից լավագույն արվեստը, որպեսզի քննադատության չարժանանան:
Առաջին անգամ ժամանակակից արվեստի ցուցադրությանը մասնակցելու միտքը Վատիկանում արտահայտվել է 2009 թվականին: Պետությունը կլինի 55-րդ բիենալեին առաջին անգամ մասնակցող 9 պետություններից մեկը. առաջին անգամ կմասնակցեն նաև` Բահամները, Մալդիվները, Քուվեյթը, Կոսովոն, Բահրեյնը, Կոտ դ Իվուարը, Նիգերիան, Պարագվայը: 2011-ին բիենալեն ունեցել է 89 մասնակից:
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 1-ից նոյեմբերի 23-ը, այն կկրի «Հանրագիտարանային պալատ» անվանումը:








































