Վրացի ազգայնականներին սկսել են հավաքագրել Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների դեմ պայքարի համար, գրում է Korrespondent.net-ը:
Նշվում է, որ Ուկրաինայի տարածքում ռուսամետ ակտիվիստների գործողությունների դեմ կամավորների հավաքագրումը կազմակերպել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի Ֆինլանդիայում թաքնվող թիկնազորի նախկին պետ Գոչա Բահիան: Հավաքագրումը հիմնականում տեղի է ունենում Թբիլիսիում` տեղի ազգայնականների շրջանում:
Աղբյուրները հայտնում են, որ հիմնականում հավաքագրում են երիտասարդությանը, «որը դեռևս չի կողմնորոշվել իր քաղաքական հայացքներում, կամ նրանց, ովքեր ատում են Ռուսաստանին և մոտ են արմատական խմբավորումներին ու հանցախմբերին»:









































