Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմին առաջարկել է ապրիլի 28-ին Վիեննայում անցկացնել բանակցություններ՝ համաձայն վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին Վիեննայի փաստաթղթի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը:
Ուկրաինայի ԱԳՆ-ում կարծում են, որ ի պատասխան Կիևի հարցման՝ Մոսկվան բավարար պարզաբանումներ չի ներկայացրել Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում ՌԴ զինուժի զորավարժությունների անցկացման նպատակների մասին, որոնք վերջին օրերին տեղի են ունենում Ուկրաինայի սահմանի մերձակայքում:







































