Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ 2008 թվականին Ռուսաստանի դեմ պատերազմի մասնակից վրացի ռազմական օդաչուներն այժմ ստիպված են աշխատել աֆրիկյան երկրներից մեկում:
Նշվում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը չի գնահատել նրանց, հեռացրել է աշխատանքից, և նրանք ստիպված են եղել ավելի լավ ճակատագիր որոնել հայրենիքից շատ հեռու: Պարբերականն ընդգծում է, որ խոսքն այն օդաչուների մասին է, որոնք 2008 թվականի օգոստոսի 8-ին Ջավի շրջանում հարված են հասցրել ռուսական զրահատեխնիկայի շարասյանը և անկորուստ հետ եկել օդանավակայաններ:
Թերթի տվյալներով ՝ նրանք ներկայումս Աֆրիկայում որպես հրահանգիչ են աշխատում՝ փոխանցելով իրենց մարտական փորձը:










































