Սիրիական բանակը ռմբակոծում է Թուրքիայի սահմանի մոտ տեղակայված սեփական հակահրթիռային պաշտպանության օբյեկտները, որպեսզի դրանք չանցնեն ընդդիմության ձեռքը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ռմբակոծությունն իրակացվում է թուրքական Հաթայ մարզի սահմանին մոտ:
Հիշեցնենք, այսօր ավարտվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև Իդ Ալ-Ադհա տոնի կապակցությամբ հաստատված հրադադարը, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:









































