Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Կեղծիքների սիմֆոնիա

Որքան փորձում ենք հեռու մնալ Կոնգրեսից, չխոսել ու չմտածել նրա մասին, այնքան ուժեղանում է կոնգրեսականների կողմից մեզ վարկաբեկելու գործընթացը՝ մեթոդների մեջ խտրականություն չդնելով: Եվ քանի որ նպատակներն անազնիվ են, անազնիվ են նաև միջոցները:

Որքան մոտենում է նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամանակը, այնքան պարզորոշ է դառնում քաղաքական այն սիրախաղի սնանկությունը, որը սկսեց ու դեռ շարունակում է Կոնգրեսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Այդ մեծագույն բլեֆի պատճառով Կոնգրեսը կորցրեց հասարակության վստահությունը ու քաղաքական գործընթացների վրա ազդելու իր երբեմնի դերակատարումը` այն փոխանցելով Մարտի 1-ի պատասխանատուներից մեկին՝ ԲՀԿ-ին: Այժմ այն գործոնից վերածվել է ԲՀԿ-ի ձեռքում գործիքի: Արդյունքում Կոնգրեսը դարձել է ամորֆ, ընկել է ցայտնոտի մեջ ու դրանից դուրս գալու համար սխալ սխալի ետևից է կատարում:

Իրենց սխալները սրբագրելու, դրանք վերլուծելու ու լրջորեն գնահատելու փոխարեն` Կոնգրեսի «ինտելեկտուալները» թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր ունեն հակառակ կարծիքը, և նրանց նշավակելու գնով փորձում են բարձրացնել իրենց կորցրած հեղինակությունը հասարակության և մի քանի տասնյակ ֆանատների մոտ:

Երբեմնի հզոր շարժման նպատակները ստորադասելով սեփական նկրտումներին` նրանք գործարքի մեջ մտան (թող ազնիվ լինեն և ասեն՝ ինչ գնով), ու ցավոք, Կոնգրեսից մնացին 7 պատգամավորներ ու «դե մի բան գիտի» վտանգավոր փիլիսոփայության մի քանի տասնյակ կողմնակիցներ: Ես սա ասում եմ ցավով, ափսոսանքով, քանի որ շարժման մասնակիցն եմ եղել:

Ժողովուրդը ինչպես միշտ ճշմարտացի է՝ «Անունը կա, սահմանում՝ չկա»:

Անհանդուրժողականության «փայլուն գլուխգործոց» է իրենց կայքում (ի լուր) ինչ-որ Արսո Սարգսյանի «Քոչարյան փուչիկը», «Հանրապետության համար փրկօղակ» խուճուճ վերնագրով հոդվածը, որից 97 թվականի հոտ է գալիս, որտեղ հեղինակ կոչվածը, ոչ ավել-ոչ պակաս, մեզ մեղադրում է Սերժ Սարգսյանի ռեժիմը առաջիկա նախագահական ընտրություններում կործանվելու վտանգից զերծ պահելու մեջ, և իբր մեր խնդիրն է ներսից պառակտել Կոնգրեսը, ահաբեկել հասարակությանը, իսկ ամենակարևորը` հնարավոր ու անհնար կեղծիքներով փորձել վարկաբեկել, ձախողել Կոնգրեսի հետ հնարավոր որևէ դաշինք՝ ընդդեմ ռեժիմի:

Նախ` շնորհակալ ենք, որ հաշվի են նստում մեր հնարավորությունների հետ, ուրեմն մեզանից վախենում են` այնպես, ինչպես «բարգավաճում են» մամուլն ու նրա կայքերը, երկրորդ` ի տարբերություն ձեզ, որ ոչ մի հնարավորություն չունեք, բացի ԲՀԿ-ի մոտ սեթևեթելուց, մենք մեր հնարավորություններն օգտագործում ենք` արդեն 12 տարի պայքարելով վարչախմբի դեմ:

Ճիշտն ասած, որոշել էի չանդրադառնալ: Ինչպես կասեր մեծ վարպետ Հրանտ Մաթևոսյանը` «Մտքերս իրար հրմշտում են», ու պատասխանեցի, որովհետև այդ «խելոքը» կմտածի, թե իր ոճը չենք ճանաչի, հոդվածի կառուցվածքից էլ է երևում, թե ով է ինքը:

Նույնիսկ ճամփեզրին կանգնած մարմնավաճառը իր դեմքը չի թաքցնում, որովհետև սեփական նախաձեռնությամբ է աշխատում, իսկ սա թաքցնում է, որովհետև գիտի` կեղտոտ գործ է անում, պատվեր է կատարում:
Այնքան է ոգևորված, որ նոր բացահայտում է անում. պարզվում է` Կոնգրեսը իր անպտուղ համագործակցությունը սկսել է ոչ թե 2011 թվականի հոկտեմբերից` ձախողված երկխոսությունից հետո, այլ ավելի շուտ` 2009 թվականի մայիսից: Սա արդի նորություն է:

Հոդվածագիրը, առաջնորդվելով առաջին նախագահի «անսխալականությամբ», առանց փաստական հիմքերի փորձում է ընթերցողին համոզել, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը իրատեսական է ու արդյունավետ, իսկ այլ կերպ մտածողները կատարում են ռեժիմի պատվերը ու պառակտում Կոնգրեսը` «Կկուն իր վրայից հոտ է առնում, գիտի բունն է հոտած»:

Չխորշելով կեղծիքը ներկայացնել որպես իրականություն, այն է` Ա. Սարգսյանը բարոյազուրկ մարդու տրամաբանությամբ գրում է. «Ի դեպ, «Հանրապետության» ղեկավարը նշում է, որ շատ ուրախ կլինի, եթե Քոչարյանը առաջադրվի». ընդհանուր տեքստով վերցնելով այս հատվածը` նա շարունակում է. «Ստացվում է, որ իրենք ուրախ կլինեն, եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ իրենք «ստիպված» կլինեն առնվազն քննարկել Սերժ Սարգսյանին սատարելու հարցը»:

Որպեսզի բոլորի համար պարզ լինի հոդվածագրի ստախոսությունը, ատելությունը, կեղծիքներ հորինելու ունակությունը, բերում եմ Արամ Զավենի Սարգսյանի խոսքը բառացիորեն, այն տպագրված է «Ա1+»-ի կայքում` 09.10.2012.

«Սարգսյան-Քոչարյան հակասություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա խաղ է»,- լրագրող Դիանա Մարկոսյանի հարցին պատասխանում է. «Չեմ ուզում վերլուծել: Եթե Քոչարյանը ուզում է, թող առաջադրվի: Օրինակ` ես դրան կողմ եմ, և այդ ժամանակ կերևա, թե որ կուսակցություններն են հիմնադրել Քոչարյանը, և այդ կուսակցություններն ինչ պահվածք ունեն Քոչարյանի հանդեպ: Քոչարյանը կտեսնի, թե այս ժողովուրդը որքանով է իրեն հարգում կամ արհամարհում: Հոյակապ հնարավորություն, որ Քոչարյանը չունի ադմինիստրատիվ ռեսուրս, ու իր իրական գնահատականը կերևա: Եթե արդար ընտրություններ լինեն, իմ խորին համոզմամբ` էս երկրում ամենավերջին տեղում կլինի Ռոբերտ Քոչարյանը, նրանից առաջ` Սերժ Սարգսյանը, հետո` մյուսները»:

Ահա թե ինչու է զայրացել հոդվածագիրը՝ Քոչարյանի հնարավոր առաջադրման դեպքում կբացահայտվեր և՛ «Բարգավաճը», և՛ Կոնգրեսը:

1. Նույն կայքում կա առաջին նախագահի քրոջ որդու` Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱԿ-ը պետք է համագործակցի նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան օգնի հեռանալ»: Խորհուրդ չեմ տալիս հոդվածագրին կրճատել երկրորդական նախադասությունը: Իր համար եմ ասում:

2. Ոչխարը ամենաշահավետ կենդանին է: Գառ է ծնում, երբեմն մեկից ավելի, միս, բուրդ, կաթ է տալիս, նույնիսկ կաշին է օգտագործվում, խոտ քիչ է ուտում, մինչև ուշ աշուն արածում է: Գլուխն էլ է օգտակար՝ քյալա են սարքում: Բա բշկուլը. նրանից ստացված աթարը վառվում է` ինչպես ածուխը (ականջդ կանչի, վարչապետ): Բայց դե, ոչխարը ոչխար է մնում, հո չի կարող երամ կազմել: Մահակով է ղեկավարվում, ինքնուրույն իրեն չի կարող պաշտպանել: Չոբանն ու իր շունն են պաշտպանում:

Մարդուն վիրավորելիս ասում ես` «հո ոչխար չես»: Չգիտեմ` ինչու հիշեցի ոչխարն ու բշկուլը:

Հեղինակը «Հանրապետություն» կուսակցության անդամ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում