Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը երեկ վստահություն է հայտնել, որ Վրաստանի հին և նոր իշխանությունների ներկայացուցիչները կաջակցեն միմյանց և վրեժ չեն լուծի միմյանցից.
«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ես վստահ եմ, որ Վրաստանում, ուր իրականացվել է կառավարության փոփոխություն, հին ու նոր իշխանությունները կաջակցեն միմյանց: Չեն լինի վրիժառություն և թշնամանք: Ընդհակառակը՝ հին ու նոր իշխանությունների ներկայացուցիչները կլինեն եղբայրներ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին քվեարկելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում՝ Իլյա 2-րդն այդ օրը որակել էր որպես «պատմական»:









































