Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է, որ ինքը կողմ է ԵՄ-ի կազմում ընդգրկված երկրների բյուջեի ընդունման ժամանակ Եվրամիության վետոյի իրավունքի ներմուծմանը:
Դրագին նշել է, որ այս քայլը կմեծացնի եվրոյի կայունության նկատմամբ վստահությունը: Ավելի վաղ այս առաջարկով հանդես էր եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նա նշել է, որ խոսքը 3 երկրների բյուջեի մասին է, որոնք խախտում են Կայունության դաշնագիրը, որի համաձայն`պակսուրդը չպետք է գերազանցի երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը:




































