Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ին, իրար հետևից երկու արկ է ընկել Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի Բեշասլան գյուղում: Դրանք ընկել են դաշտում: Երկրորդ արկն առաջինին հաջորդել է կես ժամ անց:
Զոհերի ու վիրավորների մասին ոչինչ չի նշվում: Նշվում է, որ հրետակոծությունն իրականացվել է Սիրիայի Իդլիբ մարզի Հարիմ շրջանից, ուր կատաղի մարտեր են ընթանում Ասադի ուժերի և սիրիացի ապստամբների միջև:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակը: