Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը սպորտով զբաղվելու ժամանակ լրջորեն վնասել է ոտքը։ Կառավարության ղեկավարը չեղյալ է հայտարարել Պրահայի ամրոցում Չեխոսլովակիայի հիմնադրման տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումներին իր մասնակցությունը։ Կիրակի օրն այս մասին հաղորդել է ЧТК չեխական տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարության մամլո քարտուղար Միխալ Շուստերին:
«Կառավարության նախագահ Պետր Նեչասը շաբաթ օրը երեկոյան սպորտով զբաղվելու ժամանակ վնասել է ոտքի մկանները: Բժիշկները նրան անկողնային ռեժիմ են խորհուրդ տվել` անոթների տրոմբոզից խուսափելու համար»,- ասել է մամլո քարտուղարը:











































