Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Նաթինա Ռիդն ամերիկյան Ջորջիա նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է։ Կիրակի օրն այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ատլանտա քաղաքում։ Փողոցն անցնելիս 32-ամյա երգչուհին վրաերթի է ենթարկվել։
Կիրակի օրը Գվինեթ շրջանի ոստիկանությունը հաստատել է, որ Ռիդը մահացել է հիվանդանոցում, իսկ Ատլանտայի ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը մեղավոր չէ, և նրա դեմ մեղադրանք չի առաջադրվի:
Նաթինա Ռիդը հայտնի է Blaque տրիո խմբում ունեցած ստեղծագործական գործունեությամբ: Երկու օրից կլրանար երգչուհու 33-րդ տարեդարձը։









































