Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում այսօր կայացավ «Սարագոսա»-«Սևիլիա» հանդիպումը:
Հյուրերը, որ խաղից առաջ համարվում էին հաղթողի հավակնորդ, չկարողացան արդարացնել սպասումները ու զիջեցին մրցակցին 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսում «Սարագոսա»-ն կարողացավ 2 գոլ խփել, ինչին «Սևիլիա»-ն պատասխանեց միայն մեկ գոլով, որը խփվեց երկրորդ խաղակեսում:
Սարագոսա – Սևիլիա 2:1
Գոլերը՝ 1:0, Պոշտիգա (36’), 2:0, Սեպունարու (45’), 2:1, Մեդել (70’)


































