Նյու Օռլեանում Մադոննայի MDNA համերգային շոուի ժամանակ հանդիսականների «քաղաքական» զանգվածին դուր չի եկել, որ փոփ թագուհին գովել է երկրորդ ժամկետում վերընտրվել պատրաստվող Օբամային:
Ինչպես տեղեկացնում է Yahoo! News-ը` հանրությունն իր դժգոհությունը հայտնել է սուլոցով: Որոշ հանդիսականներ իրենց այնքան վիրավորված են համարել, որ լքել են դահլիճը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մադոննան, որը հայտնի է որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակից, Վաշինգտոնում իր շոուի ընթացքում հօգուտ Օբամայի քարոզչության ժամանակ սխալ էր թույլ տվել` ասելով. «Հիասքանչ է, որ մեզ մոտ` Սպիտակ տանը, աֆրոամերիկացի է, սևամորթ մահմեդական»:









































