Լիբանանյան մամուլը հաղորդել է, որ Իսրայելի հետ ապագայում ցանկացած հակամարտության դեպքում «Հզբոլլահը», ամենայն հավանականությամբ, հրաձգության կենթարկի Երուսաղեմը:
Ներկայումս «Հզբոլլահն» ու Սիրիան դիպուկությամբ աչքի ընկնող հրթիռներ ունեն: Այդ հրթիռները նրանց հնարավորություն կտան ռմբակոծել իսրայելական մայրաքաղաքի կարևորագույն կետերը:
Ռազմական աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի մասշտաբային համատեղ վարժությունների ընթացքում մշակվել են այնպիսի իրավիճակներ, երբ Իսրայելի և Պաղեստինի գլխավոր քաղաքները ենթարկվում են «Հզբոլլահի», Սիրիայի, Իրանի և ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարձակումներին:








































