ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրահանգել է այն նահանգների իշխանություններին, որոնք գտնվում են «Սենդի» փոթորկի ճանապարհին, ներգրավել բոլոր ֆեդերալ ռեսուրսները աղետի հետևանքների նվազեցման համար:
Սպիտակ տունը հաղորդել է, որ արտակարգ իրավիճակների գործակալությունն արդեն նախապատրաստել է մասնագետների թիմեր. փոթորկի դեպքում բոլոր անհրաժեշտ սարքավորումները, ջրի պաշարները, սննդամթերքը և տաք իրերը պատրաստված են:
Գործակալությունը նաև դիմել է նահանգների իշխանություններին՝ խնդրելով պահպանել աչալրջություն և նախօրոք տեղեկացնել իրենց կարիքների մասին: