Al-Futtaim Group ընկերությունների խումբը ներկայացրել է Fisker լյուքս դասի առաջին հիբրիդային ավտոմեքենան Պարսից ծոցի երկրներում և Մերձավոր Արևելքում, հայտնում է Arabian Business ամսագրի կայքը: Ըստ տեղեկության` Դուբայի ընկերությունը բացառիկ գործընկեր է և զբաղվում է բոլոր Fisker հիբրիդային ավտոմեքենաներն այդ տարածաշրջանում ներկայացնելով:
Al-Futtaim Group Trading Enterprises ստորաբաժանումը ավտոմեքենան կհասցնի ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար, Քուվեյթ, Օման, Բահրեյն և Եգիպտոս:
Fisker-ի առաջին սրահը տարածաշրջանում կբացվի Dubai Festival City-ում մինչև այս տարվա վերջ:
«Fisker-ն էկոլոգիապես մաքուր ավանդական շքեղ ավտոմեքենաների այլընտրանք է առաջարկում: Մենք հպարտ ենք Fisker-ի հետ համագործակցության համար»,- ասել է Trading Enterprises-ի գործադիր տնօրեն Քոլին Քորդերին:
Al-Futtaim Group ավտոմոբիլային ստորաբաժանումը ներկայացնում է համաշխարհային ճանաչված ապրանքանիշերից մի քանիսը, դրանց թվում` Toyota-ն, Lexus-ը, Hino-ն, Honda-ն, Volvo-ն Chrysler-ը, Jeep-ը և Dodge-ն:









































