Հնդկաստանի կառավարությանը կից անվտանգության կոմիտեն հավանության է արժանացրել Ռուսաստանից հակատանկային հրթիռների, տանկերի համար հրթիռների և օդային տեղակայման հրթիռների ձեռքբերման գործարքին՝ հաղորդում է Times of India թերթը: Մասնավորապես, հավանության է արժանացել 10 հազար ռուսական հակատանկային հրթիռների գործարքը:
Ավելի վաղ անվտանգության կոմիտեն հավանության է արժանացրել ավելի քան 1,5 մլրդ դոլար արժողությամբ տանկային ականների գնումը: Այդ գումարից 1,2 մլրդ դոլարը կործանիչների համար նախատեսված հրթիռներ գնելու համար է, որոնք ռուս-հնդկական համատեղ արտադրության են:
Ինչ վերաբերում է ղեկավարվող տանկային հրթիռներին, ապա դրանցից 10 հազարը կմատակարարեն Ռուսաստանից, իսկ 15 հազարը կարտադրվի Հնդկաստանում:




































