Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Վերջինիս խոսքերով` Լորան Ֆաբիուսի ադրբեջանական այցը տեղի է ունենալու 2013 թվականի առաջին եռամսյակին: Դեսպանը հավելել է, որ այցի նպատակը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ընդլայնումն է:
Դեսպանն ընդգծել է, որ Ֆաբիուսի ադրբեջանական այցի շրջանակներում պլանավորված են հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտոնատար այլ անձանց հետ: Ներկայումս հստակեցվում է այցի ստույգ ժամկետը: