Բելգիայի իրավապահ մարմինները ուրբաթ հայտնել են, որ Բրյուսելում սպանվել է ExxonMobil նավթային ընկերության բրիտանացի բարձրաստիճան աշխատակիցը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ոստիկանությանը, երկու շաբաթ առաջ Բելգիայի մայրաքաղաքում ռեստորանի մոտ կրակել են ExxonMobil-ի աշխատակից Նիկոլաս Մոկֆորդի վրա: Հանցագործության մասին որոշ ժամանակ որևէ տեղեկություն չէր հաղորդվում՝ հետաքննությանը չխանգարելու համար: Գործի առիթով փնտրվում են երկու կասկածյալներ:
ExxonMobil-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ապշած է կատարվածից: Ոստիկանությունի չի բացառում , որ Մոկֆորդի սպանությունը որևէ կապ չունի նրա աշխատանքի հետ: Հնարավոր է, պարզապես կողոպուտի փորձ է եղել:






































