Грузия Online-ի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկեր Բիձինա Իվանիշվիլիի հետ և շնորհավորել նրան` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին նշված է Իվանիշվիլիի Facebook-յան էջում:
Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն Իվանիշվիլիին հրավիրել է Իսրայել, ինչն ընդունվել է: Բացի այդ, նրանք քննարկել են վրաց-իսրայելական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և հույս են հայտնել, որ այդ հարաբերություններն էլ ավելի կխորացվեն հետագայում: