Սիրիայում հրադադարի հաստատման առաջին օրը կառավարական ուժերի և ապստամբների միջև տեղի ունեցած բախումներում զոհվել է 146 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը: Ավելի վաղ հաղորդվում էր 47 զոհերի մասին:
Իրավապաշտպանները, վկայակոչելով ակտիվիստներին, նշում են, որ երեկ ծավալված մարտերի հետևանքով զոհվել են 50 խաղաղ բնակիչներ, ընդդիմության 50 և կառավարական ուժերի 43 զինվորներ:
Հիշեցնենք, որ երեկվանից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը՝ կապված մուսուլմանների Իդ Ալ-Ադհա տոնակատարության հետ: Չնայած դրան, գրանցվել են հրադադարի խախտման դեպքեր:










































