Շվեյցարացի հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը Բազելի մրցաշարի շրջանակներում 6:2, 6:2 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի Բենուա Պերի հանդեպ, իր գոհունակությունն է հայտնել խաղի վերաբերյալ:
«Շատ գոհ եմ իմ խաղից: Ինձ հաջողվեց ցույց տալ իմ թենիսն ու ագրեսիվ խաղալ: Բենուան այսօր ձախողվեց: Իմ կարծիքով՝ սա նրա լավագուն օրը չէր, սակայն գուցեև ես ստիպված էի այսպես խաղալ: Գոհ եմ արդյունքից»,- ասել է Ֆեդերերը:
Նշենք, որ կիսաեզրափակչում Ֆեդերերի մրցակիցն է լինելու ֆրանսիացի Փոլ-Անրի Մաթյուն:







































