ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնությունը ներկայացնող Հերի Ռիդը ավտովթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Լաս Վեգասում:
Պարզվել է, որ 72-ամյա քաղաքական գործիչը, որը Սենատում ներկայացնում է Նևադա նահանգը, աննշան վնասվածքներ է ստացել:
Ռիդը վնասել է կողերն ու ազդրերը: Վնասվածքներն աննշան են եղել հիմնականում շնորհիվ նրա, որ նա կապել է անվտանգության ամրագոտին: 72-ամյա քաղաքական գործիչն ինքնուրույն է հիվանդանոց հասել: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա դուրս է եկել հիվանդանոցից: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև Ռիդի օգնականներն ու թիկնապահները:










































