Արդեն մի քանի օր է` Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում տեղի են ունենում խմորումներ, որոնց պատճառը թանկարժեք սարքավորումների գողությունն է: Տնօրինությունը, ըստ կապանցիների, այս պատճառաբանությամբ է ազատում հիմնականում արտադրական բաժնի աշխատակիցներին: Կապանցիներից մեկը «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց, թե` «կոմբինատը սկսել է «փրթել» աշխատակիցներին»:
Թերթը փորձեց որոշ մանրամասներ ճշտել ընկերության լրատվության հետ կապերի բաժնից, սակայն, հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ մայնինգ քամփնին» կապանցի ընտանիքների հիմնական եկամտի աղբյուրն է:











































