Բրազիլական «Սանթոս»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը վերջին շրջանում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Շատ են լուրերն այն մասին, թե նա տեղափոխվելու է այլ ակումբ՝ հեռանալով «Սանթոս»-ից: Երբ մոտենում է տրանսֆերային պատուհանը, կրքերն ավելի են թեժանում, ավելի ճիշտ՝ լուրերն են շատանում, թե բրազիլացին փոխում է թիմը:
Սակայն «Սանթոս»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ Նեյմարի տրանսֆերը վաճառքի ենթակա չէ:
««Սանթոս»-ը հերքում է, թե ինքը բանակցություններ է վարում «Բարսելոնա»-ի կամ մեկ այլ ակումբի հետ: Ֆուտբոլիստի՝ թիմի հետ կնքած ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին, և մենք ամեն ինչ կանենք՝ այն երկարաձգելու համար»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:









































