Friday, 12 06 2026
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը

Փլուզման համար մեղավոր ընկերությունն իրականացնում է նաև Կաթողիկոսի երևանյան նստավայրի շինաշխատանքները

Երեկ կեսօրին Երևանի կենտրոնական՝ Խանջյան փողոցում երթևեկությունը մի քանի ժամ կաթվածահար եղավ: Խանջյան 20 հասեում՝ Jose ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցվող շինության երրորդ հարկն ամբողջությամբ փլվել էր հենց շինարարության պահին՝ շինարարներից ոմանց թողնելով փլատակների տակ:

Երեկ դեպքի վայրում ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի տեղակալ և ԱԻՆ արտակարգ ալիքի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանն ասել էր, որ փլուզման պատճառների մասին հստակորեն կարելի կլինի խոսել փորձագիտական եզրակացությունից հետո:

«Այսքան մարդ է տուժել, քրեական գործ կհարուցվի, և նյութերով կներգրավվեն տարբեր փորձագետներ, որոնք կներկայացնեն տվյալներ»,- նշել էր Գրիգորյանը:

Արդեն հայտնի է, որ Երևանի ՀՀ ոստիկանությունը դեպքի կապակցությամբ երեկ քրեական գործ է հարուցել ՀՀ քր.օր.-ի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Իսկ ո՞վ էր խախտել աշխատանքի պաշտպանության կանոնները:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել էին, որ Խանջյան 20 հասեում՝ Jose ռեստորանային համալիրի հարևանությամբ շինաշխատանքներ է իրականացրել «Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:

Ավելի վաղ «Երևաննախագիծ» ինստիտուտի նախկին տնօրեն, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը շենքի փլուզման մի քանի պատճառ էր առանձնացրել: Նա եղել էր դեպքի վայրում և եզրակացրել, որ պատճառը վերևի հարկի ծածկն անելու ժամանակ տախտակամածի՝ «աբալովկա» կոչեցյալի ոչ լիարժեք ամրությունն էր եղել:

«Բետոն լցնելու ժամանակ էլ, հավանաբար, փլուզումը եղել էր: Տակի ծածկի սյուներն էլ էին վնասված, լավ կլիներ ընդհանրապես քանդել այդ սյուները: Պետք է փորձաքննություն կատարվի՝ պարզելու փլուզման պատճառները, բայց առաջին տպավորությունս այն էր, որ շինարարները շինարարական տեխնոլոգիաների պահպանման կանոններն են խախտել: Կարող է նաև հաշվարկների մեջ են սխալվել»,- ասել էր ճարտարապետը:

Փորձաքննության արդյունքում պարզ կդառնա, թե կոնկրետ որ կետում են սխալվել շինարարական ընկերության ներկայացուցիչները:

Սակայն մինչ այդ «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչ գործունեությամբ է զբաղվում «Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ՍՊԸ-ն՝ ինչ նախագծեր ունի ընթացքում և որոնք է հեղինակել:

Հետաքրքրական էր այն տեղեկությունը, որ ընկերությունն իրականացնում է շինաշխատանքներ Սուրբ Աննա եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևանյան նստավայրում` Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, Սբ. Կաթողիկե եկեղեցու շրջակայքում: Այն նախատեսված է շահագործման հանձնել 2013թ.-ին:

«Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հանդիսանում է որպես գլխավոր կապալառու, իրականացնում է կապիտալ շինարարությունը և ամբողջ շենքի հարդարման աշխատանքները:

ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի բակում նոր վարչական շենքի կառուցման գլխավոր կապալառուն ևս «Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է. շենքը նախատեսված է շահագործման հանձնել 2013 թ.-ին : Ընկերությունը իրականացնում է կապիտալ շինարարությունը և ամբողջ շենքի հարդարման աշխատանքները:

Շինարարական ընկերությունը նաև նախատեսում է այս տարի շահագործման հանձնել բազմաֆունկցիոնալ համալիր Բուզանդի 3 հասցեում` Ադամյան և Բուզանդ փողոցների խաչմերուկում:

Ընկերությունն արդեն իսկ բազմաթիվ շենքերի շինաշխատանքներ է կատարել, բազմաթիվ նախագծեր էլ իրականացման փուլում են: Սակայն հարց է՝ դրանք իրենց ավարտին կհասնե՞ն, թե՞ շինարարական աշխատանքների կանոնները կխախտվեն, և կիսակառույցը փուլ կգա շինարարների գլխին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում