Volkswagen-ը դադարեցնելու է T2 կամ Kombi հայտնի մոդելի արտադությունը: Միակ երկիրը, որտեղ արտադրվում էր այս մոդելը, Բրազիլիան է: 63 տարի արտադրվելուց հետո այժմ այն չի համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին, ուստի ավտոարտադրողը որոշել է դադարեցնել դրա արտադրությունը:
2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ հոսքագծից իջնող ցանկացած ավոտմեքենա պետք է հագեցած լինի ABS-ով և անվտանգության բարձիկներով, ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների համար: Kombi-ի դեպքում դա կնշանակի գրեթե նոր ավտոմեքենայի արտադրություն:
Պետք է նշել, որ 1950 թ. հետո այս մոդելը գրեթե փոփոխության չի ենթարկվել, եթե հաշվի չառնենք ժամանակ առ ժամանակ նորացված ուժային ագրեգատը:
Նշենք, նաև, որ, ի տարբերություն անվտանգության չափանիշների, Kombi-ն լիարժեք համապատասխանում է բնապահպանական չափանիշներին:









































