Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ, 51-ամյա Աշոտ Գրիգորյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 22 ՕԼ 195 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 50-ամյա Սինոդ Հարությունյանի վարած «Վազ 2107» մակնիշի 15 ՏՕ 560 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վթարի հետևանքով Ս. Հարությունյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:










































