Գերմանացի հնագետները հայտնաբերել են 3400 տարվա վաղեմության մազերի բրոնզե ճարմանդ կամ հերակալ:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ գտածոն հայտնաբերվել է Էհլից ավանում գերեզմանոցի պեղումների ժամանակ։ Այս գերեզմանոցը հայտնաբերվել էր դեռևս 2009 թ. երկաթուղային ճանապարհի կառուցման ընթացքում: Հնագետները այն ժամանակ հուղարկավորության համար նախատեսված արկղը տեղափոխել էին Գալլայի լաբորատորիա, և միայն այժմ են բացել այն: Նրանում հայտնաբերված ճարմանդն ունի 17 սմ երկարություն և մի կողմից շրջանաձև է:








































