Բրիտանական իշխանությունները Մերձավոր Արևելքի «թեժ կետերում» իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ են մշակում։ Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է Դևիդ Քեմերոնի մամլո ծառայությունը, Մեծ Բրիտանիան չի սատարում իրանական միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու գաղափարին:
Լոնդոնում ենթադրում են, որ ներկա դրությամբ Իրանը միջազգային անվտանգությանն իրական սպառնալիք է ներկայացնում: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի իրավաբանները այդ մասին գաղտնի զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու համար բրիտանական բազաների տրամադրումը միջազգային նորմերի խախտում կլինի:









































